Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն

Ցուցասրահներ թանգարաններ
մուտքն ազատ էԱյո
Լուսանկար և տեսանյութայո
հուշանվերներայո
ԱվտոկայանատեղիՈչ
սրճարանոչ
Wi-Fi-ի առկայությունըոչ
էքսկուրսիաոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1990 թ․
ք․ Երևան 1/3 Բուզանդի Փողոց

ՆՓԱԿ-ը՝ նորարար փորձառական արվեստի կենտրոնը, ժամանակակից արվեստի կենտրոն է, նորը փորձելու տարածք, որը թույլ է տալիս արվեստագետներին փոխանակվել փորձով, մտքերով և գաղափարներով։ Այն հիանալի տարածք է արտիստական մշակույթի ձևավորման համար։

Դժվար է պատկերացնել, որ ՆՓԱԿ-ը սկսել է տարեկան մեկ խմբակային ցուցադրությունից, երբ հիմա ցուցադրությունների թիվը հասել է 20-ի։ Այն առաջինն էր տարածաշրջանում, որը զբաղվում էր նման գործունեությամբ։

Կենտրոնի գլխավոր նպատակներից է խրախուսել հայ նորարար արտիստներին, նրանց ազատ ստեղծագործելու փորձերը և ինքնաարտահայտումը, հայնաբերել նոր երիտասարդ արտիստների, ստեղծել հնարավորություն նրանց արվեստը ներկայացնելու։ Կենտրոնը կապ է հաստատում սփյուռքի և Հայաստանի համայնքների միջև՝ զարգացնելով հայկական արվեստը։

Կենտորնում կարելի է դիտել ՆՓԱԿ-ի փորձառական թատրոնը, կինոն, վիդո-արվեստը, ինչպես նաև երաժշտությունը։



 

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-շաբաթ

Աշխատանքային ժամերը՝ 12:00-19:00

լրացուցիչ տեղեկություն

Հաճախ լինում են ներկայացումներ։  Գինը փոփոխական է։

Կոնտակտներ
+374-10-568225, +374-10-568325, +374-99-568225
acceanpak@gmail.com
npak.mus.am
https://www.accea.info/
Նման վայրեր
Մոտակա վայրեր